Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Գիտնականները պարզել են առավոտվա հոգնածության պատճառը

Գիտնականները պարզել են առավոտվա հոգնածության պատճառը

Շատերը առավոտյան հանգստացած չեն արթնանում, հակառակը, քնկոտություն եւ հոգնածություն են զգում։ Արթնանալուց հետո հոգնածությունը բնական կենսառիթմերի խախտում է նշանակում, վստահեցնում են Կոլորադոյի համալսարանի գիտնականները  (ԱՄՆ)։

Մասնագետները բացատրել են առավոտյան հոգնածության մեխանիզմը։ Քնրից երկու ժամ առաջ օրգանիզմում ավելանում է մելատոնին հորմոնի քանակությունը, որը կառավարում է քնի եւ առույգացման  փուլերը։ Բացի քունը բարելավելը, այդ հորմոնը նաեւ կարգավորում է զարկերակային ճնշումը, լավացնում մաշկը եւ ակտիվ մասնակցում օրգանիզմի վերականգնմանը, փոխանցում է  «ԵվրոՍՄԻ»-ն։

 Առավել ինտենսիվությամբ մելատոնինը արտադրվում է երեկոյան ժամերին՝ մութն ընկնելուն զուգահեռ եւ առավոտյան կողմ։

Եթե մարդը պարբերաբար քնելու է գնում կեսգիշերից հետո, ապա արյան մեջ մելատոնինի մակարդակը արթնանալուց հետո շարունակում է մնալ բարձր։ Հորմոնի կոնցենտրացիան չի նվազում մի քանի ժամ, ինչը քնկոտություն եւ թուլություն է առաջ բերում։ Առավոտյան հոգնածություն չզգալու համար գիտնականները խորհուրդ են տալիս կարգավորել քնի եւ առույգության փուլերը։ Գիշերային հանգիստը հարկավոր է սկսել միեւնույն ժամին, նաեւ՝ մինչեւ ուշ գիշեր արթուն չմնալ։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. marykay-in.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ